top of page
Dmitry Yablonsky (Israel).jpg

Դմիտրի Յաբլոնսկի

«Գրեմմի» մրցանակի առաջադրված թավջութակահար և դիրիժոր Դմիտրի Յաբլոնսկին ծնվել է Մոսկվայում՝ երաժիշտների ընտանիքում։ Թավջութակ սկսել է նվագել 5 տարեկանից և ընդունվել Շնորհալի երեխաների կենտրոնական երաժշտական դպրոց։ Ինը տարեկանում նա հանդես է եկել նվագախմբային դեբյուտով՝ կատարելով Հայդնի թավջութակի կոնցերտը։ Այդ ժամանակից ի վեր՝ նրա ստեղծագործական ուղին հասել է աշխարհի ամենահայտնի համերգասրահներ, ինչպիսիք են «Քարնեգի հոլը», «Լա Սկալան», Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ համերգասրահը, Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիայի համերգասրահը, Թայվանի ազգային համերգասրահը, Տոկիոյի «Օպերա սիթի» համերգային դահլիճը, «Ելիսեյան դաշտերի թատրոնը»  և այլ դահլիճներ։ Նա համագործակցել է աշխարհահռչակ այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են Մոնսերատ Կաբալյեն, Ռոբերտո Ալանիան, Օլգա Բորոդինան և շատ ուրիշներ։

26 տարեկանում սկսելով դիրիժորական կարիերան՝ Դմիտրի Յաբլոնսկին հասցրել է ղեկավարել հինգ տասնյակից ավելի նվագախմբեր ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Վերջինիս հետ երաժիշտը թողարկել է չորս ձայնասկավառակ։ Թավջութակ նվագել Դմիտրի Յաբլոնսկին սովորել է Իսահակ Բուրավսկու, Լորն Մոնրոյի, Դեյվիդ Սոյերի, Ալդո Փարիզոյի և Զառա Նելսովայի մոտ: Նա նաև վարպետության դասեր է ստացել Մստիսլավ Ռոստրոպովիչից, Յանոս Ստարկերից, Անդրե Նավարայից, Մորիս Գենդրոնից, Միշա Շնայդերից և ուրիշներից: Նրան դասավանդել են նաև Օտտո Վերներ Մյուլլերը, Յուրի Սիմոնովը և Գենադի Ռոժդեստվենսկին:

Յաբլոնսկին Գաբալայի երաժշտական փառատոնի, «Puigcerda» երաժշտական փառատոնի և «Թափառող երաժշտական աստղեր» փառատոնի գեղարվեստական ղեկավարն է։ Նա նաև «Կիևի վիրտուոզներ» սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական ղեկավարն է։

2016 թվականի աշնանից ի վեր՝ նա թավջութակ և կամերային երաժշտություն է դասավանդում Թել Ավիվի համալսարանի Բյուխման-Մետայի անվան երաժշտական դպրոցում, իսկ վերջերս նշանակվել է նույն համալսարանի միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավարի պաշտոնում:

Դմիտրին Յաբլոնսկին նվագում է Joseph Filius Andrea Guarneri և Matteo Goffriller թավջութակները:

M4FF logo-small_edited.png

ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

ք. Երևան,0002, Հայաստան

Մոսկովյան, 31 գրասենյակ 166

Էլ. հասցե` info@m4f.foundation

50578041_2090917107669296_7561955588704305152_n.png

ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ
ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

6, c/o the Westin Dragonara Resort,

Dragonara Road, St Julian’s, STJ 3143

Էլ. հասցե` info@eufsc.eu

© 2021| Music For Future Classical Music Academy

Music for Future | M4f Cma | Երևան

bottom of page