![DSC09966_edited.jpg](https://static.wixstatic.com/media/0ab47b_a245d1cfe189426898ef33923f2f7f76~mv2.jpg/v1/fill/w_755,h_604,al_c,q_85,usm_0.66_1.00_0.01,enc_avif,quality_auto/0ab47b_a245d1cfe189426898ef33923f2f7f76~mv2.jpg)
Ժան-Պոլ Գասպարյան
Ժան-Պոլ Գասպարյանը ծնվել է 1995թ. Փարիզում՝ երաժիշտների ընտանիքում։ 14 տարեկանում ընդունվել է Փարիզի երաժշտության և պարերի բարձրագույն ազգային կոնսերվատորիա և 2015թ․ ստացել մագիստրոսի ստիճան։ Նրա ուսուցիչներն են եղել Օլիվյե Գարդոնը, Միշել Բերոֆֆը, Լորան Կաբասոն, Տատյանա Զելիկմանը, Էլիսո Վիրսալաձեն։
Որպես մենակատար հանդես է եկել մի շարք նվագախմբերի հետ, որոնց թվում՝ «Orchester National d'Ile-de-France» նվագախումբը, Ռոբերտ Շումանի անվան ֆիլհարմոնիկ նվագախումբը Խեմնիցում, Հյուսիսային Գերմանիայի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Նորմանդական տարածաշրջանային նվագախումբը, Վալենսիայի սիմֆոնիկ նվագախումբը՝ Մոցարտի, Բեթհովենի, Շոպենի, Լիստի, Մենդելսոնի, Սեն-Սանսի, Չայկովսկու, Ռախմանինովի, Գերշվինի և այլ կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարմամբ: Ժան-Պոլը ելույթ է ունեցել Ցյուրիխի «Tonhalle», Համբուրգի «Laeiszhalle», Բրեմենի «Die Glocke», Զալցբուրգի «Mozarteum», Բելգրադի «Kolarac» և այլ համերգասրահներում:
Ժան-Պոլը 2014թ․ հեղինակավոր Բրեմենի եվրոպական երաժշտական մրցույթի, 2015․թ․ Իսպանիայում և 2013թ․ Անգլիայում անցկացված «José Iturbi» միջազգային մրցույթների հաղթող է, 2015թ․ դարձել է Շվեյցարիայի Անդա քաղաքում անցկացված «Géza» մրցույթի նախավերջին փուլի մասնակից։