![IMG-20210923-WA0010_edited.jpg](https://static.wixstatic.com/media/0ab47b_1ad19a4a0be547d994c78727b912cbee~mv2.jpg/v1/fill/w_781,h_623,al_c,q_85,usm_0.66_1.00_0.01,enc_avif,quality_auto/0ab47b_1ad19a4a0be547d994c78727b912cbee~mv2.jpg)
Մաքսիմ Ռուբցով
Մաքսիմ Ռուբցովը Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ է, Ռուսաստանի ազգային նվագախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Միխայիլ Պլետնյով) ֆլեյտահարների խմբի կոնցերտմայսերն ու առաջին ֆլեյտահարն է, «RNO Wind» կվինտետի ղեկավարն ու հիմնադիրը։ Ռուբցովը պետական և միջազգային հեղինակավոր մրցանակների դափնեկիր է, մանկավարժ, պրոդյուսեր, “Yamaha” արտիստ։
Վիրտուոզ ֆլեյտահարի իր երաժշտական տաղանդի և անձնական խարիզմայի շնորհիվ Մաքսիմը գրավել է շատ հանդիսատեսների սրտեր։ Նրա երկացանկը բազմազան է ու եզակի՝ դասական երաժշտություն, նվազ հայտնի գործեր և փոխադրումներ, ժամանակակից դասական երաժշտություն, ջազային ստեղծագործություններ և իմպրովիզներ:
Մաքսիմը որպես մենակատար ելույթ է ունեցել մի շարք նվագախմբերի հետ, որոնց թվում՝ Սան Ֆրանցիսկոյի սիմֆոնիկ նվագախումբը (ռեզիդենտ ֆլեյտահար), Ռիշոն Լեզիոնի սիմֆոնիկ նվագախումբը, Մոսկվայի պետական նվագախումբը, Սիբիրի սիմֆոնիկ նվագախումբ և այլք: Անվանի նվագախմբերի հետ նրա համերգներն ու մենահամերգները կատարվել են աշխարհի լավագույն համերգասրահներում։
2018 թվականին տեղի ունեցավ Մաքսիմի դեբյուտային մենահամերգը Նյու Յորքի պատմական «Քարնեգի հոլ» համերգասրահում։ Մաքսիմը նաև ձեռք է բերել մանկավարժի բարձր համբավ և պարբերաբար հրավիրվում է վարպետության դասեր անցկացնելու ամբողջ աշխարհում: