top of page
_0JB2050©Jean-Baptiste Millot.jpg

Ռեմի Ժենյո

Բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, 2013 թ․ քսան տարեկան հասակում Եղիսաբեթ թագուհու անվան դաշնամուրի միջազգային մրցույթի երկրորդ մրցանակակիր և Բոննի Բեթհովենի անվան միջազգային մրցույթի ամենաերիտասարդ մրցանակակիր դարձած Ռեմի Ժենյեն ակտիվորեն կայանում է որպես իր սերնդի ամենաճանաչելի դաշնակահարներից մեկը: 2015 թվականին Նյու Յորքում անցկացվող հեղինակավոր «Երիտասարդ կոնցերտային երաժիշտների միջազգային լսումներում» արժանացել է առաջին մրցանակի:

Ռեմի Ժենյեն միջազգային ելույթներ է ունենում տարբեր նվագախմբերի հետ, այդ թվում` Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիկ նվագախմբի, «Նովայա Ռոսիա» պետական ​​սիմֆոնիկ նվագախմբի, Ուրալի ֆիլհարմոնիկ նվագախմբի, Ռոմանական Շվեյցարիայի նվագախմբի, Բարսելոնայի սիմֆոնիկ նվագախմբի, Լյուքսեմբուրգի ֆիլհարմոնիկ նվագախմբի, Բելգիայի ազգային նվագախմբի, Լիլի ազգային նվագախմբի հետ:

Ֆրանսիայից դուրս նա ելույթ է ունենում «Քարնեգի հոլում», «Մորգանի անվան գրադարանում», Մյունխենի «Գասթայգ», Բեռլինի «Կոնցերտհաուզ» համերգասրահներում, Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ դահլիճում, ինչպես նաև Վիեննայում, Ժնևում, Գենտում, Բրյուսելում, Գերմանիայում և Լեհաստանում: Սովորելով Փարիզի երաժշտական ազգային բարձրագույն կոնսերվատորիայում՝ Բրիջիտ Անժերեր մոտ և École Normale de Musique Alfred Cortot-ում՝ Ռենա Շերեշևսկայայի դասարանում, Ռեմին միաժամանակ աշխատել է Եվգենի Կորոլյովի հետ Համբուրգի երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոցում։ Նա նաև նվագախմբային դիրիժորություն է սովորել Ջորջ Փեհլիվանյանի մոտ:

M4FF logo-small_edited.png

ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

ք. Երևան,0002, Հայաստան

Մոսկովյան, 31 գրասենյակ 166

Էլ. հասցե` info@m4f.foundation

50578041_2090917107669296_7561955588704305152_n.png

ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ
ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

6, c/o the Westin Dragonara Resort,

Dragonara Road, St Julian’s, STJ 3143

Էլ. հասցե` info@eufsc.eu

© 2021| Music For Future Classical Music Academy

Music for Future | M4f Cma | Երևան

bottom of page