Սերգեյ Դոգադին
2002թ․ Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիայի մեծ համերգասրահում դիրիժոր Վասիլի Պետրենկոյի ղեկավարությամբ Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ իր առաջին մեծ բեմելից ի վեր՝ ջութակահար Սերգեյ Դոգադինը հանդես է եկել աշխարհի ամենահեղինակավոր համերասրահներում, այդ թվում՝ Վիեննայի «Մյուզիքֆեղայնում», Բեռլինի և Վարշավայի ֆիլհարմոնիայի դահլիճում, Մյուսնխենի «Գասթայգում», Ամստերդամի «Կոնցերտգեբաու» և «Մյուզիքգեբաու» համերգասրահներում, Տոկիոյի «Սանտորի», Սինգապուրի «Էսպլանադ» համերգային դահլիճներում, Մոսկվայի Չայկովսկու անվան և Մարիինյան թատրոնի համերգասրահներում և, ի թիվս այլ նվագախմբերի, ելույթներ է ունեցել Լոնդոնի ֆիլհարմոնիկ նվագախմբի, Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի, Մյունխենի ֆիլհարմոնիկ նվագախմբի, Բեռլինի, Բուդապեշտի, Շանհայի սիմֆոնիկ նվագախմբերի, Անգլիական և Լեհական կամերային նվագախմբերի, Ռուսաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։
Նա համագործակցել է Յուրի Տեմիրկանովի, Վալերի Գերգիևի, Վլադիմիր Աշքենազիի, Վասիլի Սինայսկու, Վլադիմիր Սպիվակովի, Յուրի Բաշմետի, Էնդրյու Մանցի, Յուրի Սիմոնովի, Շլոմո Մինցի, Թոմաս Սանդերլինգի և շատ այլ անվանի դիրիժորների հետ։ Սերգեյի կատարողական արվեստում կարևոր տեղ են զբաղեցնում նրա համատեղ ելույթներն այնպիսի մեծանուն երաժիշտների հետ, ինչպիսիք են Էլիզաբեթ Լենոսկայան, Վիկտոր Տրետյակովը, Դավիդ Գերինգասը, Բորիս Քուշնիրը, Դենիս Մացուևը, Դանիիլ Տրիֆոնովը, Պիեռ Ամոյալը, Ալեքսանդր Կնյազևը, Նարեկ Հախնազարյանը և այլ հայտնի անուններ։
2019 թ․ Սերգեյ Դոգադինը Չայկովսկու անվան միջազգային XVI մրցույթում արժանացել է առաջին մրցանակի և ոսկե մեդալի։ Նա նաև մաեստրո Յուրի Տեմիրյակովի մրցանակի, ինչպես նաև ՌԴ Նախագահի մրցանակի դափնեկիր է։