![Gil-Shaham-4-Photo-Credit-Chris-Lee-2020-scaled_edited.jpg](https://static.wixstatic.com/media/0ab47b_4277b69c51184dee91d0722bd9055d83~mv2.jpg/v1/fill/w_980,h_508,al_c,q_85,usm_0.66_1.00_0.01,enc_avif,quality_auto/0ab47b_4277b69c51184dee91d0722bd9055d83~mv2.jpg)
Գիլ Շահամ
Գիլ Շահամը ծնվել է 1971 թվականին ԱՄՆ-ի Իլինոյս նահանգի Շամպեյն-Ուրբանա շրջանում։ Հետագայում ընտանիքի հետ տեղափոխվել է Իսրայել։ Ստանալով Ամերիկա-իսրայելական մշակութային հիմնադրամի ամենամյա կրթաթոշակներ՝ Շահամը 7 տարեկանում ընդունվել է Ռուբինի անվան երաժշտական ակադեմիա, որտեղ աշակերտել է Սեմյուել Բերնստայնին։ 1981 թվականին նա դեբյուտային ելույթները է ունեցել Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախմբի և Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։ 1982 թվականին Շահամն արժանացել է Քլերմոնտի մրցույթի առաջին մրցանակին։ Ապա ստացել է Ջուլիարդյան դպրոցում սովորելու կրթաթոշակ, ուսումը շարունակելով նաև Կոլումբիայի համալսարանում։
Գիլ Շահամը հանդես է եկել Բեռլինի ֆիլհարմոնիկ, Բոստոնի սիմֆոնիկ, Չիկագոյի սիմֆոնիկ, Իսրայելի ֆիլհարմոնիկ, Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկ, Նյու Յորքի ֆիլհարմոնիկ, Փարիզի սիմֆոնիկ, Սան Ֆրանցիսկոյի սիմֆոնիկ նվագախմբերի հետ, եղել է Մոնրեալի, Շտուտգարդի և Սինգապուրի սիմֆոնիկ նվագախմբերի ռեզիդենտ մենակատար։ Նվագախմբերի հետ Շահամը շարունակում է աշխատել իր «1930-ականների ջութակի կոնցերտները» շարքի վրա, որը ներառում է Բարբերի, Բարտոկի, Բերգի, Կորնգոլդի, Պրոկոֆևի և այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները:
Գիլ Շահամը թողարկել է երկու տասնյակից ավելի կոնցերտային և մենահամերգային կատարումների ձայնասկավառակներ, «Գրեմմիի» բազմակի մրցանակակիր է, արժանացել է նաև Grand Prix du Disque, Diapason d’Or և Gramophone Editor’s Choice մրցանակների։