![BFC_5932_a.JPG](https://static.wixstatic.com/media/0ab47b_e4af20490e204c14884891bef2468b9b~mv2.jpg/v1/fill/w_815,h_543,al_c,q_85,usm_0.66_1.00_0.01,enc_avif,quality_auto/0ab47b_e4af20490e204c14884891bef2468b9b~mv2.jpg)
Պավել Գիլիլով
Պավել Գիլիլովը ծնվել է Խորհրդային Միությունում, նրա երաժշտական տաղանդը բացահայտվել է Դիմիտրի Կաբալևսկու կողմից։ 1972 թվականին դեռևս ուսանող Պավել Գիիլովը հաղթել է Մոսկվայի դաշնամուրի ազգային մրցույթում, իսկ 1975 թվականին դարձել է Վարշավայում կայացած Շոպենի անվան միջազգային մրցույթի դափնեկիր:
1982 թվականից մինչև 2013 թվականին թոշակի անցնելը եղել է դաշնամուրի պրոֆեսոր Քյոլնի “Hochschule für Musik" կոնսերվատորիայում և պրոֆեսոր՝ Զալցբուրգի «Մոցարտեում» կոնսերվատորիայում:
Դաշնակահարը վարպետության դասեր է անցկացնում ամբողջ Եվրոպայում և Հեռավոր Արևելքում, ինչպես նաև հանդիսանում է Բոննի “Telekom Beethoven” միջազգային երաժշտական մրցույթի ժյուրիի նախագահն ու գեղարվեստական ղեկավարը: Նա համարվում է աշխարհի ամենաազդեցիկ դաշնակահարներից մեկը և վերջին տասնամյակներում կրթել է բազմաթիվ երաժիշտների։
Պավել Գիլիլովը թե՛ հանդիսատեսի, և թե՛ քննադատների մոտ լայն ճանաչման է արժանացել ամբողջ աշխարհում ունեցած ելույթների և թողարկած բազմաթիվ ձայնասկավառակների շնորհիվ։ Նրան հրավիրել են մասնակցելու Զալցբուրգի, Բեռլինի, Վիեննայի, Էրինբուրգի, Շլեսվիգ-Հոլշտայնի երաժշտական փառատոններին, Բուենոս Այրեսի միջազգային երաժշտական փառատոնին և այլուր:
Մենակատարի կարիերայից բացի Պավել Գիլիլովը նաև զբաղվում է կամերային երաժշտությամբ և 1997 թվականից “Sommerclassics” կամերային երաժշտության միջազգային փառատոնի գեղարվեստական ղեկավարն է: