top of page
Felix Korobov photo_edited.jpg

Ֆելիքս Կորոբով

Ավարտելով Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիան երկու մասնագիտացումներում  (թավջութակ՝ պրոֆեսոր Մ. Չայկովսկայայի դասարանում  և օպերային ու սիմֆոնիկ դիրիժորություն՝ պրոֆեսոր Վ. Սինայսկու դասարանում)՝ Ֆելիքս Կորոբովը շարունակել է ասպիրանտական կրթությունը լարային անսամբլում՝ պրոֆեսոր Ա. Շիլովի դասարանում): Նրան դասավանդել են Տ. Գայդամովիչը, Ա. Բոնդուրյանսկին, Ռ. Դավիդյանը, Կ. Խաչատուրյանը և Մոսկվայի կոնսերվատորիայի այլ ականավոր դասախոսներ:

Կորոբովը իր դիրիժորական կարիերան սկսել է Ռուսաստանի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի հետ: Երեք համերգաշրջան շարունակ նա եղել է Մոսկվայի Ստանիսլավսկու  և Նեմիրովիչ -Դանչենկոյի անվան ակադեմիական երաժշտական թատրոնի գլխավոր դիրիժորը, ինչպես նաև Կոլոբովի անվան «Նոր օպերա» թատրոնի գլխավոր դիրիժորը։

2004 թ. սեպտեմբերից Կորոբովը նվիրվել է բացառապես Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան ակադեմիական երաժշտական թատրոնում իր գործունեությանը: Նա համագործակցել է այնպիսի հայտնի պարուսույցների հետ, ինչպիսիք են Ջոնսոն Նոյմայերը, Օլեգ Վինոգրադովը և Յուրի Գրիգորովիչը:

Կորոբովը հյուրախաղերով հաճախ է հանդես գալիս որպես դիրիժոր և թավջութակահար: Ֆելիքս Կորոբովնաշխատել է Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆինլանդիայի, Իտալիայի, Ֆիլիպինների և այլ երկրների սիմֆոնիկ նվագախմբերի հետ: Բացի այդ, նա Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է: 2017 թվականի հոկտեմբերից Կորոբովը  համագործակցում է նաև «Լա Սկալայի» հետ։

M4FF logo-small_edited.png

ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

ք. Երևան,0002, Հայաստան

Մոսկովյան, 31 գրասենյակ 166

Էլ. հասցե` info@m4f.foundation

50578041_2090917107669296_7561955588704305152_n.png

ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ
ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

6, c/o the Westin Dragonara Resort,

Dragonara Road, St Julian’s, STJ 3143

Էլ. հասցե` info@eufsc.eu

© 2021| Music For Future Classical Music Academy

Music for Future | M4f Cma | Երևան

bottom of page