![Fumiaki Miura 2 ©Yuji Hori High_edited_edited.jpg](https://static.wixstatic.com/media/0ab47b_a986971c775d4fc29751a746a96b716e~mv2.jpg/v1/fill/w_950,h_609,al_c,q_85,usm_0.66_1.00_0.01,enc_avif,quality_auto/0ab47b_a986971c775d4fc29751a746a96b716e~mv2.jpg)
Ֆումիակի Միուրա
Ֆումիակի Միուրան երաժշտական կրթությունը սկսել է Ցուգիո Տոկունագայի մոտ՝ իր հայրենի Տոկիոյի կոնսերվատորիայում։ Այնուհետև տեղափոխվել է Վիեննա, որտեղ նրան դասավանդել են Պավել Վերնիկովը և Ջուլիան Ռաքլինը։ 16 տարեկանից Ֆումիակին մենթորություն է ստանում Պինկաս Ցուկերմանի կողմից: 2009 թ․ նա արժանացել է Յոզեֆ Յոակիմ Հաննովերի անվան ջութակի միջազգային մրցույթի Առաջին մրցանակին ՝ լինելով մրցույթում երբևէ հաղթած ամենաերիտասարդ երաժիշտը:
Միուրան ելույթներ է ունեցել Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկ նվագախմբի, Հանովերի ռադիոյի ֆիլհարմոնիկ նվագախմբի, Համբուրգի և Շտուտգարդի ռադիոների սիմֆոնիկ նվագախմբի, Լիվերպուլի թագավորական ֆիլհարմոնիկ, Վիեննայի կամերային նվագախմբերի, Մարիինյան թատրոնի նվագախմբի, Պրահայի և Վարշավայի ֆիլհարմոնիկ նվագախմբերի, Ճապոնիայի ֆիլհարմոնիկ նվագախմբի, Տոկիոյի, Դյուսելդորֆի սիմֆոնիկ և այլ նվագախբերի հետ։ Միուրան հանդես է եկել այնպիսի դիրիժորների ղեկավարությամն, ինչպիսիք են Վալերի Գերգիևը, Գուստավո Դուդամելը, Պինկաս Ցուկերմանը, Քշիշտոֆ Պենդերեցկին, Վլադիմիր Ֆեդոսեևը, Վասիլի Պետրենկոն, Խոսե Պոնս, Պատրիկ Հանը, Սանտու- Մատիաս Ռուվալին, Ստեֆան Դենեվը, Քրիստյան Յարվին, Թացույա Շիմոնոն, Թերի Ֆիշերը, Ռաֆայել Պայարեն և այլք։
Միուրան համագործակցել է Յուրի Բաշմետի, Իթամար Գոլանի, Սանուուկ Քիմի, Միշա Մայսկու, Մարիա Ժուան Պիրեշի, Լոուրենս Փաուերի, Թորլեիֆ Թեդենի, Նոբույուկի Ցուջիի, Ջոնաթան Ռուզմանի, Պինկս Ցուկերմանի և այլ անվանի երաժիշտների հետ: