ԴԱՇՆԱՄՈՒՐԻ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ՊԱՎԵԼ ԳԻԼԻԼՈՎԻ ՀԵՏ
- "Երաժշտություն հանուն ապագայի" մշակութային հիմնադրամ
- Oct 8, 2021
- 1 min read
Updated: Oct 19, 2021
Հոկտեմբերի 8-ին և 9-ին հիմնադրամի կրթաթոշակառուների համար վարպետության դասեր կանցկացնի հայտնի դաշնակահար Պավել Գիլիլովը:
«Երաժշտություն հանուն ապագայի» դասական երաժշտության ակադեմիայի շրջանակներում հոկտեմբերի 8-ին (ուրբաթ) Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի Տատյանա Հայրապետյանի անվան մեծ համերգասրահում և հոկտեմբերի 9-ին (շաբաթ), նույն դպրոցի 409 դահլիճում, ժամը 16։00-19։00 հիմնադրամի կրթաթոշակառուների համար վարպետության դասեր կանցկացնի հայտնի դաշնակահար Պավել Գիլիլովը: Վարպետության դասերը բաց են ունկնդիրների՝ երաժշտական հաստատությունների սաների համար: Դասերի ընթացքում որպես պասիվ ունկնդիր կարող են ներկա գտնվել նաև այն երեխաները, որոնք չեն հաղթահարել կրթաթոշակի համար հայտարարված մրցույթը։
Միջոցառումն իրականացվում է Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի (European Foundation for Support of Culture / EUFSC) աջակցությամբ: Վարպետության դասերին մուտքը միայն դիմակներով: --- Դաշնակահար Պավել Գիլիլովը վարպետության դասեր է անցկացնում ամբողջ Եվրոպայում և Հեռավոր Արևելքում, ինչպես նաև հանդիսանում է Բոննի «Telekom Beethoven» միջազգային երաժշտական մրցույթի ժյուրիի նախագահն ու գեղարվեստական ղեկավարը: Նա համարվում է աշխարհի ամենաազդեցիկ դաշնակահարներից մեկը և վերջին տասնամյակներում կրթել է բազմաթիվ երաժիշտների։ Մենակատարի կարիերայից բացի Պավել Գիլիլովը նաև զբաղվում է կամերային երաժշտությամբ և 1997 թվականից «Sommerclassics» կամերային երաժշտության միջազգային փառատոնի գեղարվեստական ղեկավարն է:

Comments