top of page
Search

ԹԱՎՋՈՒԹԱԿԻ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ԿԱՆՑԿԱՑՆԻ ՖԵԼԻՔՍ ԿՈՌՈԲՈՎԸ

Հոկտեմբերի 20-ին հիմնադրամի կրթաթոշակառուների համար վարպետության դաս կանցկացնի հայտնի թավջութակահար Ֆելիքս Կոռոբովը:

«Երաժշտություն հանուն ապագայի» դասական երաժշտության ակադեմիայի շրջանակներում հոկտեմբերի 20-ին (չորեքշաբթի), ժամը 11։00-14։00 Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի 409 լսարանում հիմնադրամի կրթաթոշակառուի համար վարպետության դաս կանցկացնի հայտնի թավջութակահար Ֆելիքս Կոռոբովը: Միջոցառումն իրականացվում է Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի (European Foundation for Support of Culture / EUFSC) աջակցությամբ: Վարպետության դասերը բաց են ունկնդիրների՝ երաժշտական հաստատությունների սաների համար: Դասերի ընթացքում որպես պասիվ ունկնդիր կարող են ներկա գտնվել նաև այն երեխաները, որոնք չեն հաղթահարել կրթաթոշակի համար հայտարարված մրցույթը։ Վարպետության դասերին մուտքը միայն դիմակներով: --- Ֆելիքս Կորոբովը հյուրախաղերով հաճախ է հանդես գալիս որպես դիրիժոր և թավջութակահար: Նա աշխատել է Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆինլանդիայի, Իտալիայի, Ֆիլիպինների և այլ երկրների սիմֆոնիկ նվագախմբերի հետ: Բացի այդ, նա Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է: 2017 թվականի հոկտեմբերից Կորոբովը համագործակցում է նաև «Լա Սկալայի» հետ։



0 comment

Comments


M4FF logo-small_edited.png

ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

ք. Երևան,0002, Հայաստան

Մոսկովյան, 31 գրասենյակ 166

Էլ. հասցե` info@m4f.foundation

50578041_2090917107669296_7561955588704305152_n.png

ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ
ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

6, c/o the Westin Dragonara Resort,

Dragonara Road, St Julian’s, STJ 3143

Էլ. հասցե` info@eufsc.eu

© 2021| Music For Future Classical Music Academy

Music for Future | M4f Cma | Երևան

bottom of page