Հոկտեմբերի 18-ին հիմնադրամի կրթաթոշակառուների համար վարպետության դասեր կանցկացնի հայտնի ջութակահար Ֆումիակի Միուրան:
«Երաժշտություն հանուն ապագայի» դասական երաժշտության ակադեմիայի շրջանակներում հոկտեմբերի 18-ին (երկուշաբթի), ժամը 11։00-14։00 Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի Տատյանա Հայրապետյանի անվան դահլիճում հիմնադրամի կրթաթոշակառուների համար վարպետության դասեր կանցկացնի հայտնի ջութակահար Ֆումիակի Միուրան։ Միջոցառումն իրականացվում է Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի (European Foundation for Support of Culture / EUFSC) աջակցությամբ: Վարպետության դասերը բաց են ունկնդիրների՝ երաժշտական հաստատությունների սաների համար: Դասերի ընթացքում որպես պասիվ ունկնդիր կարող են ներկա գտնվել նաև այն երեխաները, որոնք չեն հաղթահարել կրթաթոշակի համար հայտարարված մրցույթը։ Վարպետության դասերին մուտքը միայն դիմակներով: ––– Ֆումիակի Միուրան 2009թ․ արժանացել է Յոզեֆ Յոակիմ Հաննովերի անվան ջութակի միջազգային մրցույթի Առաջին մրցանակին՝ լինելով մրցույթում երբևէ հաղթած ամենաերիտասարդ երաժիշտը: Միուրան ելույթներ է ունեցել Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկ նվագախմբի, Հանովերի ռադիոյի ֆիլհարմոնիկ նվագախմբի, Համբուրգի և Շտուտգարդի ռադիոների սիմֆոնիկ նվագախմբի, Լիվերպուլի թագավորական ֆիլհարմոնիկ, Վիեննայի կամերային նվագախմբերի, Մարիինյան թատրոնի նվագախմբի, Պրահայի և Վարշավայի ֆիլհարմոնիկ նվագախմբերի, Ճապոնիայի ֆիլհարմոնիկ նվագախմբի, Տոկիոյի, Դյուսելդորֆի սիմֆոնիկ և այլ նվագախբերի հետ։
![](https://static.wixstatic.com/media/0ab47b_de90d18306874d6cafe83bf9b9f43b59~mv2.jpg/v1/fill/w_980,h_854,al_c,q_85,usm_0.66_1.00_0.01,enc_avif,quality_auto/0ab47b_de90d18306874d6cafe83bf9b9f43b59~mv2.jpg)
コメント