Հոկտեմբերի 1-30-ը մեկնարկում է «Երաժշտություն հանուն ապագայի» դասական երաժշտության ակադեմիա
«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ Երևանում հոկտեմբերի 1-30-ը մեկնարկում է «Երաժշտություն հանուն ապագայի» դասական երաժշտության ակադեմիա, որի շրջանակներում աշխարհահռչակ տարբեր երաժիշտներ և դասախոսներ հիմնադրամի կրթաթոշակառուների համար անց են կացնելու վարպետության դասեր ու հանդիպում-քննարկումներ՝ կիսվելու իրենց խորհուրդներով և կատարելու փորձի փոխանակում պատանի երաժիշտների հետ, իսկ վարպետության դասերի մասնակից երեխաները հանդես են գալու համերգային կատարումներով։ Հանրահայտ երաժիշտները համերգային ելույթներ են ունենալու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ Երևանում մեկնարկած «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում։
Նշենք, որ միջոցառումն իրականացվում է Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի (European Foundation for Support of Culture / EUFSC) աջակցությամբ:
留言