top of page
Search

ԹԱՎՋՈՒԹԱԿԻ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ԴՄԻՏՐԻ ՅԱԲԼՈՆՍԿՈՒ ՀԵՏ

Հոկտեմբերի 15-ին հիմնադրամի կրթաթոշակառուների համար վարպետության դասեր կանցկացնի հայտնի թավջութակահար և դիրիժոր Դմիտրի Յաբլոնսկին։

Հոկտեմբերի 15-ին հիմնադրամի կրթաթոշակառուների համար վարպետության դասեր կանցկացնի հայտնի թավջութակահար Դմիտրի Յաբլոնսկին: «Երաժշտություն հանուն ապագայի» դասական երաժշտության ակադեմիայի շրջանակներում հոկտեմբերի 15-ին (ուրբաթ), ժամը 11։00-14։00 Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի Տատյանա Հայրապետյանի անվան դահլիճում հիմնադրամի կրթաթոշակառուների համար վարպետության դասեր կանցկացնի հայտնի թավջութակահար Դմիտրի Յաբլոնսկին: Միջոցառումն իրականացվում է Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի (European Foundation for Support of Culture / EUFSC) աջակցությամբ: Վարպետության դասերը բաց են ունկնդիրների՝ երաժշտական հաստատությունների սաների համար: Դասերի ընթացքում որպես պասիվ ունկնդիր կարող են ներկա գտնվել նաև այն երեխաները, որոնք չեն հաղթահարել կրթաթոշակի համար հայտարարված մրցույթը։ Վարպետության դասերին մուտքը միայն դիմակներով: ––– «Գրեմմի» մրցանակի առաջադրված թավջութակահար և դիրիժոր Դմիտրի Յաբլոնսկին Գաբալայի երաժշտական փառատոնի, «Puigcerda» երաժշտական փառատոնի և «Թափառող երաժշտական աստղեր» փառատոնի գեղարվեստական ղեկավարն է։ Նա նաև «Կիևի վիրտուոզներ» սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական ղեկավարն է։ 2016 թվականի աշնանից ի վեր՝ նա թավջութակ և կամերային երաժշտություն է դասավանդում Թել Ավիվի համալսարանի Բյուխման-Մետայի անվան երաժշտական դպրոցում, իսկ վերջերս նշանակվել է նույն համալսարանի միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավարի պաշտոնում:


0 comment

Comments


M4FF logo-small_edited.png

ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

ք. Երևան,0002, Հայաստան

Մոսկովյան, 31 գրասենյակ 166

Էլ. հասցե` info@m4f.foundation

50578041_2090917107669296_7561955588704305152_n.png

ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ
ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

6, c/o the Westin Dragonara Resort,

Dragonara Road, St Julian’s, STJ 3143

Էլ. հասցե` info@eufsc.eu

© 2021| Music For Future Classical Music Academy

Music for Future | M4f Cma | Երևան

bottom of page