top of page
Search

ՋՈՒԹԱԿԻ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ԳՐԱՖ ՄՈՒՐԺԱՅԻ ՀԵՏ

Հոկտեմբերի 12-ին հիմնադրամի կրթաթոշակառուների համար վարպետության դասեր կանցկացնի հայտնի ջութակահար Գրաֆ Մուրժան

«Երաժշտություն հանուն ապագայի» դասական երաժշտության ակադեմիայի շրջանակներում հոկտեմբերի 12-ին (երեքշաբթի), ժամը 11։00-14։00 Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի Տատյանա Հայրապետյանի անվան մեծ համերգասրահում հիմնադրամի կրթաթոշակառուների համար վարպետության դասեր կանցկացնի հայտնի ջութակահար Գրաֆ Մուրժան: Վարպետության դասերը բաց են ունկնդիրների՝ երաժշտական հաստատությունների սաների համար: Դասերի ընթացքում որպես պասիվ ունկնդիր կարող են ներկա գտնվել նաև այն երեխաները, որոնք չեն հաղթահարել կրթաթոշակի համար հայտարարված մրցույթը։

Միջոցառումն իրականացվում է Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի (European Foundation for Support of Culture / EUFSC) աջակցությամբ: Վարպետության դասերին մուտքը միայն դիմակներով: ––– 1990 թվականից Մուրժան հանդես է գալիս մենահամերգներով, կամերային ու սիմֆոնիկ համերգներով Ռուսաստանի և Եվրոպայի մեծ համերգասրահներում (Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայի մեծ ու փոքր դահլիճներ, Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի մեծ ու փոքր դահլիճներ, Ֆրանսիայի Teatre de la Ville, Arsenal համերգային դահլիճներ, Ամստերդամի «Կոնցերտգեբաու» համերգասրահ, Բելգիայի «Գեղարվեստի պալատ», Բուդապեշտի Լիստի անվան ակադեմիա և այլն)։ Կրթության տարիներին Մուրժան դարձել է բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր և հաղթող: 2004թ․ Գ. Մուրժային շնորհվել է Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչում: 2010 թվականի հունիսին Գրաֆ Մուրժան շահել է Ոսկե մեդալ - Գրան պրի Մոնտե Կառլոյում անցկացված «Ջութակի վարպետներ» հեղինակավոր մրցույթում:


0 comment

Comments


M4FF logo-small_edited.png

ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

ք. Երևան,0002, Հայաստան

Մոսկովյան, 31 գրասենյակ 166

Էլ. հասցե` info@m4f.foundation

50578041_2090917107669296_7561955588704305152_n.png

ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ
ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

6, c/o the Westin Dragonara Resort,

Dragonara Road, St Julian’s, STJ 3143

Էլ. հասցե` info@eufsc.eu

© 2021| Music For Future Classical Music Academy

Music for Future | M4f Cma | Երևան

bottom of page