ՋՈՒԹԱԿԻ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ԺԱՆԱ ԳԱՆԴԵԼՄԱՆԻ ՀԵՏ
- "Երաժշտություն հանուն ապագայի" մշակութային հիմնադրամ
- Oct 14, 2021
- 1 min read
Հոկտեմբերի 15-ին հիմնադրամի կրթաթոշակառուների համար վարպետության դասեր կանցկացնի հայտնի ջութակահար Ժանա Գանդելմանը։
Հոկտեմբերի 15-ին հիմնադրամի կրթաթոշակառուների համար վարպետության դասեր կանցկացնի հայտնի ջութակահար Ժանա Գանդելմանը: «Երաժշտություն հանուն ապագայի» դասական երաժշտության ակադեմիայի շրջանակներում հոկտեմբերի 15-ին (ուրբաթ), ժամը 11։00-14։00 Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի 412 դահլիճում հիմնադրամի կրթաթոշակառուների համար վարպետության դասեր կանցկացնի հայտնի ջութակահար Ժանա Գանդելմանը։Միջոցառումն իրականացվում է Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի (European Foundation for Support of Culture / EUFSC) աջակցությամբ: Վարպետության դասերը բաց են ունկնդիրների՝ երաժշտական հաստատությունների սաների համար: Դասերի ընթացքում որպես պասիվ ունկնդիր կարող են ներկա գտնվել նաև այն երեխաները, որոնք չեն հաղթահարել կրթաթոշակի համար հայտարարված մրցույթը։ Վարպետության դասերին մուտքը միայն դիմակներով: ––– Ժաննա Գանդելմանը վարպետության դասեր է անցկացրել աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում `Ռուսաստան, Արգենտինա, Բրազիլիա, Նորվեգիա և այլն: Նա Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտմայստերն է և դասավանդում է Երուսաղեմի Ha Sadna և Նազարեթի կոնսերվատորիաներում, որը Դանիել Բարենբոյմի նախագիծն է: Նա դասավանդում է Buchman-Mehta երաժշտական դպրոցում։

Comments