ՋՈՒԹԱԿԻ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ԼԱՎԱՐԴ ՍԿՈՈՒ-ԼԱՐՍԵՆԻ ՀԵՏ
- "Երաժշտություն հանուն ապագայի" մշակութային հիմնադրամ
- Oct 7, 2021
- 1 min read
Updated: Oct 19, 2021
Հոկտեմբերի 8-ին հիմնադրամի կրթաթոշակառուների համար վարպետության դասեր կանցկացնի հայտնի ջութակահար և դիրիժոր Լավարդ Սկոու-Լարսենը:
«Երաժշտություն հանուն ապագայի» դասական երաժշտության ակադեմիայի շրջանակներում հոկտեմբերի 8-ին (ուրբաթ), ժամը 16։00-19։00 Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի 412 դահլիճում հիմնադրամի կրթաթոշակառուների համար վարպետության դասեր կանցկացնի հայտնի ջութակահար և դիրիժոր Լավարդ Սկոու-Լարսենը: Վարպետության դասերը բաց են ունկնդիրների՝ երաժշտական հաստատությունների սաների համար: Դասերի ընթացքում որպես պասիվ ունկնդիր կարող են ներկա գտնվել նաև այն երեխաները, որոնք չեն հաղթահարել կրթաթոշակի համար հայտարարված մրցույթը։
Միջոցառումն իրականացվում է Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի (European Foundation for Support of Culture / EUFSC) աջակցությամբ: Վարպետության դասերին մուտքը միայն դիմակներով: --- Լավարդ Սկոու-Լարսենը բազմաթիվ մրցանակների է արժանացել թե՛ որպես մենակատար, և թե՛ որպես կամերային երաժիշտ։ 1983-1986թթ․ եղել է Զալցբուրգի «Կամերատա ակադեմիայի» անդամ՝ Սանդոր Վեգի գլխավորությամբ։ Սկսած 1991թ․՝ ջութակ է դասավանդում «Մոցարտեում» կոնսերվատորիայում՝ սկզբնական շրջանում հանդես գալով որպես պրոֆեսոր դոկտոր Հելմուտ Զետմայրի օգնական, այնուհետև՝ 2002 թվականից, հիմնելով է իր սեփական ջութակի դասարանը։

Comments