top of page
Search

ՋՈՒԹԱԿԻ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ՍԵՐԳԵՅ ԴՈԳԱԴԻՆԻ ՀԵՏ

Հոկտեմբերի 2-ին հիմնադրամի կրթաթոշակառուների համար վարպետության դաս կանցկացնի հայտնի ջութակահար Սերգեյ Դոգադինը։

«Երաժշտություն հանուն ապագայի» դասական երաժշտության ակադեմիայի շրջանակներում հոկտեմբերի 2-ին (շաբաթ), ժամը 11։00-13։00 Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի Տատյանա Հայրապետյանի անվան մեծ համերգասրահում հիմնադրամի կրթաթոշակառուների համար վարպետության դաս կանցկացնի հայտնի ջութակահար Սերգեյ Դոգադինը։ Վարպետության դասերը բաց են ունկնդիրների՝ երաժշտական հաստատությունների սաների համար: Դասերի ընթացքում որպես պասիվ ունկնդիր կարող են ներկա գտնվել նաև այն երեխաները, որոնք չեն հաղթահարել կրթաթոշակի համար հայտարարված մրցույթը։


Միջոցառումն իրականացվում է Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի (European Foundation for Support of Culture / EUFSC) աջակցությամբ: Վարպետության դասերին մուտքը միայն դիմակներով:  --- Միջազգային հեղինակավոր մի շարք մրցույթներում փայլուն հաղթանակներ գրանցած Սերգեյ Դոգադինը համարվում է իր սերնդի լավագույն ջութակահարներից մեկը: Դոգադինը բազմաթիվ ելույթներ է ունեցել հանրահայտ նվագախմբերի հետ, նաև հանդիսանում է հրավիրված դասախոս տարբեր երկրների երաժշտական ուսումնական հաստատություններում:

0 comment

コメント


M4FF logo-small_edited.png

ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

ք. Երևան,0002, Հայաստան

Մոսկովյան, 31 գրասենյակ 166

Էլ. հասցե` info@m4f.foundation

50578041_2090917107669296_7561955588704305152_n.png

ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ
ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

6, c/o the Westin Dragonara Resort,

Dragonara Road, St Julian’s, STJ 3143

Էլ. հասցե` info@eufsc.eu

© 2021| Music For Future Classical Music Academy

Music for Future | M4f Cma | Երևան

bottom of page