ՖԼԵՅՏԱՅԻ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ՄԱՔՍԻՄ ՌՈՒԲՑՈՎԻ ՀԵՏ
- "Երաժշտություն հանուն ապագայի" մշակութային հիմնադրամ
- Oct 11, 2021
- 1 min read
Updated: Oct 19, 2021
Հոկտեմբերի 13-ին հիմնադրամի կրթաթոշակառուի համար վարպետության դասեր կանցկացնի հայտնի ֆլեյտահար Մաքսիմ Ռուբցովը։
«Երաժշտություն հանուն ապագայի» դասական երաժշտության ակադեմիայի շրջանակներում հոկտեմբերի 13-ին (չորեքշաբթի), ժամը 16։00-18։00 Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի 409 դահլիճում հիմնադրամի կրթաթոշակառուի համար վարպետության դասեր կանցկացնի հայտնի ֆլեյտահար Մաքսիմ Ռուբցովը:
Վարպետության դասերը բաց են ունկնդիրների՝ երաժշտական հաստատությունների սաների համար: Դասերի ընթացքում որպես պասիվ ունկնդիր կարող են ներկա գտնվել նաև այն երեխաները, որոնք չեն հաղթահարել կրթաթոշակի համար հայտարարված մրցույթը։
Միջոցառումն իրականացվում է Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի (European Foundation for Support of Culture / EUFSC) աջակցությամբ: Վարպետության դասերին մուտքը միայն դիմակներով: ––– Մաքսիմ Ռուբցովը Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ է, Ռուսաստանի ազգային նվագախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Միխայիլ Պլետնյով) ֆլեյտահարների խմբի կոնցերտմայսերն ու առաջին ֆլեյտահարն է, «RNO Wind» կվինտետի ղեկավարն ու հիմնադիրը։ Ռուբցովը պետական և միջազգային հեղինակավոր մրցանակների դափնեկիր է, մանկավարժ, պրոդյուսեր, “Yamaha” արտիստ։ 2018 թվականին տեղի ունեցավ Մաքսիմի դեբյուտային մենահամերգը Նյու Յորքի պատմական «Քարնեգի հոլ» համերգասրահում։ Մաքսիմը նաև ձեռք է բերել մանկավարժի բարձր համբավ և պարբերաբար հրավիրվում է վարպետության դասեր անցկացնելու ամբողջ աշխարհում:

コメント